Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գործակարգավարական խորհրդակցություն մարզի առողջապահական կազմակերպությունների տնօրենների մասնակցությամբ
06.04.2022
Ապրիլի 5-ին կայացավ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կազմակերպած՝ մարզի առողջապահական 27 կազմակերպությունների գործակարգավարական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանը հրավիրված էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը, Վ․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կլինիկայի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանը, ԾԻԳ-ի աշխատակիցներ Կարեն Խաչատրյանը և Աննա Լալայանը։ Խորհրդակցությունը բացեց Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը ներկայացրեց COVID-19-ի պոպուլյացիոն իմունիտետի որոշման աշխատանքների հետ կապված խնդիրները, COVID-19-ի և գրիպի պատվաստումների ընթացքն ու տվյալները։ Պարզաբանվեց իմունոպրոֆիլակտիկայի և սքրինինգային ծրագրերի ակտիվ իրականացման անհրաժեշտությունը, քննարկվեցին այլ աշխատանքային հարցեր։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրեց առաջիկայում մարզում իրականացվելիք՝ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգային ծրագիրը, նրա նպատակներն ու տևողությունը։ ԾԻԳ-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը ներկայացրեց ծրագրի ֆինանսավորման մեխանիզմը, մարզի քաղաքներում շարժական մամոգրաֆ սարքավորման կայանման ժամկետները, այլ հարցեր։ Ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը խորհրդակցության մասնակիցներին պարզաբանեց հայտնաբերված հիվանդների հետագա բուժման, վիրահատման և վերականգնման ընթացակարգերը։