Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը
05.04.2022
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Հ․ Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Լինդա Յեփոյանին և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Մելիքյանին։
Քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերում են ոռոգման և խմելու ջրի համակարգերի արդիականացմանն ու կառուցմանը։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի կողմից իրականացվող ծավալուն աշխատանքների համար և իր պատրաստակամությունը հայտնել՝ աջակցելու մարզի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը։