Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են համագործակցության շրջանակը մեծացնելու և գործունեության ոլորտներն ընդլայնելու հնարավորությունները

28.03.2022

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունեց Ֆրանսիայի տարածքային ինքնակառավարման նախարարության արտաքին համագործակցության գծով ղեկավարի տեղակալ Քսավիե դը Արգյովին։ Ողջունելով հյուրին՝ մարզպետը նախ շնորհավորեց նրան հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, այնուհետև անդրադարձավ Ֆրանսիայի Օ դը Սենի գլխավոր խորհրդի և Տավուշի մարզի միջև համագործակցությանը, Օ դը Սենի ֆինանսավորմամբ մարզում իրականացված ծրագրերին, որոնք վերաբերել են հիմնականում գյուղատնտեսության ոլորտին։
  Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քսավիե դը Արգյովը նշեց, որ նախարարությունը, որն ինքը ներկայացնում է, հետաքրքրված է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ։ Հետաքրքվեց Տավուշի մարզի հետ համագործակցության շրջանակը մեծացնելու և գործունեության ոլորտներն ընդլայնելու հնարավորություններով։
 Մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ համայնքների խոշորացմամբ մեծացել են նրանց հնարավորություններն ու համագործակցության շրջանակները և իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու մարզում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10