Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկում է «UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը
25.03.2022
Իջևան խոշորացված համայնքում մեկնարկում է «UPSHIFT» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագիրը, որն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ։ Նպատակը համայնքում 12-18 տարեկան դեռահասների նախաձեռնողականությանը և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը նպաստելն է՝ նրանց ներգրավելով սեփական համայնքի կյանքի որակի բարելավմանն ուղղված գործընթացների մեջ։
Տավուշի մարզպետարնում տեղի է ունեցել հանդիպում ծրագրի պատասխանատուների և շահագրգիռ կողմերի միջև։ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Վալյա Մարտիրոսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ծրագրի փուլերը, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին։