Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ծրագրի շրջանակներում
24.03.2022
Այսօր Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցություն» ծրագրի շրջանակներում հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի վարչության աշխատակիցների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև համայնքների այդ ծրագրի համակարգողները։ Նախարարության աշխատակիցները ներկայացրել են կառավարության ծրագիրը, համայնքների ներկայացուցիչներին տվել համապատասխան խորհրդատվություն։