Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

21.03.2022

  2022թ. մարտի 25-ին, ժամը 16:00–ին, Իջևանի համայնքապետարանում կկայանա Իջևան համայնքի ավագանու նիստը հետևյալ օրակարգով․

1․ Տավուշի մարզի Իջևան համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կազմման, կառավարման և վերահսկման նպատակով խորհրդակցական մարմին ձևավորելու մասին։
2․ «Իջևանի քաղաքային կոմունալ տնտեսություն» բյուջետային հիմնարկի տնօրեն նշանակելու մասին։
3․ Իջևանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին։
4․ Որոշակի ծառայություններ մատուցելու համար պայմանագրով աշխատողներ ներգրավելու մասին։
5․ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու մասին։
6․ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող օտարվող հողամասերի մեկ քմ-ի գինը սահմանելու մասին։
7․ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, օգտագործման տրամադրվող հողամասերի /վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով/ վարձավճարներ սահմանելու մասին։
8․ Տավուշի մարզի Իջևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքների աճուրդային վաճառքի մեկնարկային գին սահմանելու մասին։
9․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
10․ Իջևան համայնքի ավագանու 07.02.2019թ. թիվ 11 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
11․ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։
12․ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 0.23611 հա մակերեսով հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին։
13․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,05 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի մասին։
14․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,5084 հա մակերեսով մեկ միավոր գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող, գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
15․ Համայնքի կարիքավոր անձանց և ընտանիքների սոցիալական աջակցության չափորոշիչների մշակման և սոցիալական աջակցության հանձնաժողով ստեղծելու մասին։
16․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին։
17․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,06 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի մասին։
18․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Արցախյան փողոցի թիվ 74/1 հասցեում գտնվող 0,100856 հա մակերեսով մեկ միավոր էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, էներգետիկայի, տրանսպորտի գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
19․ Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի իրենց զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունեցող անձանց համար հավելավճարներ սահմանելու մասին։
20․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի 6-րդ փողոցի թիվ 82/20 հասցեում գտնվող 0,045 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի մասին։
21․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,15 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
22․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 45-րդ փողոցի 3-րդ փակուղի, 5 շենք, թիվ 4 բնակարանի իրավական կարգավիճակի մասին։
23․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,226 հա մակերեսով մեկ միավոր գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
24․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,17581 հա մակերեսով մեկ միավոր գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
25․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-013-0236-0003 ծածկագրով և 1,01 հա մակերեսով, 11-013-0235-0023 ծածկագրով և 0,1 հա մակերեսով, 11-013-0235-0021 ծածկագրով և 0,191 հա մակերեսով, 11-013-0217-0108 ծածկագրով և 0,31 հա մակերեսով, 11-013-0347-0009 ծածկագրով և 0,12 հա մակերեսով հողամասերը Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-013-0242-0001 ծածկագրով և 1,73 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքների փոխանակության միջոցով օտարմանը համաձայնություն տալու մասին։
26․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,0621 հա մակերեսով մեկ միավոր գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու առաջարկությանը հավանություն տալու մասին։
27․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,07612 հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի մասին։
28․ Այլ հարցեր։

ԻՋԵՎԱՆԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10