Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
21.03.2022
Եթե դու 15-29 տարեկան ես, ապրում ես Տավուշում ու հետաքրքրված ես բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներով, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։
Հայ օգնության ֆոնդը «Հայաստանում աշխատաշուկայի զարգացում» ծրագրի շրջանակներում իրականացնում է մասնակիցների կանչ Տավուշի և Վայոց Ձորի մարզերի երիտասարդների համար (այդ թվում՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ու ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾՆԵՐԻ)։
Ծրագրի շրջանակներում մասնակիցները ձեռք են բերելու գիտելիք կամ ամրապնդելու են աշխատանքային հմտությունները։ Ծրագիրը հաջողությամբ ավարտածներն աշխատանքի անցնելու հնարավորություն է ստանալու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ու հյուրընկալության ոլորտներում։
Հետաքրքրե՞ց. դե անցի՛ր հղումով ու լրացրու՛ հայտը՝ https://forms.gle/bd78xz5tf9xJ6hm86
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացում» ծրագրի նպատակն է 15-29 տարեկան երիտասարդներին (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց) աշխատանքային հմտությունները բարելավելու ու աշխատաշուկայի առկա պահանջներին համապատասխան հնարավորություն ընձեռել, որպեսզի կարողանան աշխատանք գտնել բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ)-ի կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և Civitta Հայաստանի հետ համատեղ։
Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 033 100 897 հեռախոսահամարով: