Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.03.2022
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի հետ համատեղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ կանանց հարցերով խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպում է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» միջոցառում-մրցանակաբաշխություն, որի նպատակն է ճանաչել կանանց ներդրումը և առաջնորդությունը կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում։ Միջոցառումը կարևոր հարթակ կստեղծի լավագույն փորձի տարածման համար, կխթանի շահագրգիռ կողմերի համագործակցությունը՝ ուշադրություն հրավիրելով կանանց և տղամարդկանց վրա կլիմայի փոփոխության անհամաչափ ազդեցության ուղղությամբ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է մրցանակաբաշխություն հետևյալ անվանակարգերում՝
• Կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված լուծումներ,
• Կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումներ,
• Կլիմայական խնդիրների լուսաբանում,
• Կլիմայական կրթությունը բոլորի համար,
• Կլիմայական ֆինանսավորման և նորարարության լուծումներ,
• Երիտասարդները կլիմայական գործողություններում:
Կանանց առաջնորդությամբ իրականացված կլիմայի փոփոխության բնագավառում լուծումների մրցանակաբաշխության ներկայացման դիմումներն ընդունվում են ինքնաառաջադրմամբ կամ առաջադրմամբ: Ներկայացվող լուծումները պետք է իրականացված լինեն վերջին հինգ տարվա ընթացքում:
Ընտրության չափորոշիչներին բավարարող բոլոր լուծումները կամ ծրագրերը կներառվեն էլեկտրոնային գրքույկում։
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հարկավոր է լրացնել էլեկտրոնային հայտադիմումը մինչև 2022թ. մարտի 21-ը, ժամը` 23:59։ Էլեկտրոնային հայտադիմումի ներկայացման և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (041) 102 221 հեռախոսահամարով: Հարցերը կարող եք ուղարկել nsakanyan@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Մրցանակաբաշխության վերաբերյալ մանարամասները հասանլի են հետևյալ կայքէջերում՝ www.wice.am, www.env.am/news/news-annons-Award ։
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիր