Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

10.03.2022

 Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի աննախադեպ պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է:

Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։

Պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար,
կսուբսիդավորվի կամ փոխհատուցվի մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով 9000 դրամը,
մատակարարների կողմից պարարտանյութերի վաճառքը կիրականացվի մարտի 17-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

  Մատակարարները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 11-ը ներառյալ դիմում են նախարարություն՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։
Շահառուները ծրագրին մասնակցելու համար մինչև մարտի 21-ը ներառյալ դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` նշելով նախընտրելի մատակարարին և պահանջվող պարարտանյութերի քանակներն՝ ըստ տեսակների։
  Շահառուները ծրագրի շրջանակում պարարտանյութեր պետք է ձեռք բերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից (ցանկը հրապարակվում է մինչև մարտի 14-ը)։
Համայնքի ղեկավարի կողմից նախարարությանը ներկայացվող վաճառված պարարտանյութերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ (ձևաչափը հրապարակվում է մինչև մարտի 11-ը)։
 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://mineconomy.am/media/18200/parartanyut.pdf
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել       Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, հեռ.՝ 011 597 254, Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն` 011 530 333 հեռախոսահամարով։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10