Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են դպրոցներում ֆիզկուլտուրայի և նախնական զինվորական պատրաստության դասավանդմանն առնչվող հարցեր

07.03.2022

  Այսօր Տավուշի մարզպետարանում հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Իջևանի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրա և ՆԶՊ առարկաներ դասավանդող ուսուցիչները։ Քննարկվել են 2021 թվականի ծրագրերն ու կատարված աշխատանքները և 2022-ի անելիքներն ու խնդիրները։ Խորհրդակցությունը բացել է մարզպետ Հայկ Ղալումյանը։ Կարևորելով ֆիզկուլտուրայի և ռազմագիտության ուսուցիչների դերը դպրոցներում երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզպետը նշել է, որ ոլորտը գտնվում է նաև պետության ուշադրության կենտրոնում։
 Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, սպորտի պատասխանատու Արթուր Վանեսյանը տեղեկացրել է, որ նման հանդիպում-քննարկումները պարբերական են, անց են կացվել նաև մարզի մյուս տարածաշրջաններում, այնուհետև ուսուցիչներին առաջարկել է ներկայացնել իրենց խնդիրները։ Առաջարկություններ են եղել, պատերազմի հետ կապված, երեխաների բարոյահոգեբանական վիճակի, դպրոցների նյութատեխնիկական պայմանների բարելավման, հրաձգարանների ստեղծման վերաբերյալ։ Առաջարկվել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները տեսականից բացի ամրապնդել նաև գործնական պարապմունքներով։ Կարևորվել է դպրոցներում արտադասարանական խմբակների առկայությունը, որոնք կնպաստեն՝ տարբեր մրցումներում հաջողությունների հասնելուն։ Կարևոր է համարվել նաև, որ տարրական դասարաններում ֆիզկուլտուրա առարկան պարապեն մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները։
 Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցրել է, որ հետևողական է լինելու բարձրացված հարցերի լուծման գործում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10