Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ

07.03.2022

   Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր

 Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ;
 Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է դժվարին պահերին հայ կնոջ դրսևորած արիության, տոկունության ու ոգու ամրության դրվագներով։ Այսօր էլ անգնահատելի է ձեր դերակատարությունը մեր երկրի ձեռքբերումների, ընտանիքում երեխաների դաստիարակության, ազգային ավանդույթների պահպանման ու դրանք սերունդներին փոխանցելու գործում։ Հայ կինն այսօր նաև իր հաստատուն տեղն ու դերակատարությունն ունի մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
 Սիրելի կանայք ու աղջիկներ, մայրեր ու քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, անսահման սեր ու երջանկություն։
  Թող որ իրականություն դառնան ձեր բոլոր նվիրական երազանքները։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10