Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

04.03.2022

 ՀՀ ոստիկանությունը հայտարարում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ

 Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերը:

 Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
 Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 606 տեղ, որից՝ 136 տեղը Տավուշի մարզի համար (95 տեղը` արական սեռի, իսկ 41 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար։

    Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը 

1) անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ և անձնագիր կամ անձնագրի փոխարեն անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝ պատճենով,
2) դիմում (կարող է լրացվել տեղում),
3) կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով,
4) 4 լուսանկար (4x6 չափսի),
5) զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար),
6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը,
7) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից,
8) «B» կարգի վարորդական իրավունքի վկայական՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու վերաբերյալ,

 Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), սույն թվականի փետրվարի 28-ից ապրիլի 15-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն սույն թվականի փետրվարի 28-ից ապրիլի 15-ը ներառյալ:
Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն սույն թվականի մայիսի 23-ից հուլիսի 1-ը ներառյալ:

 Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հետևյալ միջոցներով`
1) ՀՀ արդարադատության նախարարություն՝ հեռ. +37410594012, էլ.փոստ patrol@moj.am,
2) ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ հեռ. +37410778033,
3) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10