Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում
04.03.2022
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։ Կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ծրագրի ղեկավար Արմեն Սիմոնյանի հետ այցելել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակի շինարարական աշխատանքների ընթացքին:
Կատարված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատվել են դրական: Միաժամանակ որոշ դիտողություններ են արվել՝ շինարարության գործընթացում լրացումներ կատարելու վերաբերյալ: Շեշտադրվել է, որ պետք է նախաձեռնել և ավարտին հասցնել պուրակի կանաչապատման, խաղային ատրակցիոնների ձեռքբերման, տեղադրման և ցանկապատման աշխատանքները:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետի հետ միասին քննարկել են նաև Չինարի գյուղի ռմբակոծված բնակելի տան և անասնագոմի շինարարության ընթացքը: