Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր
25.02.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:
Նախարարը մարզպետարանում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։
Խորհրդակցության ժամանակ նախարարին են ներկայացվել 2021 թ․ ընթացում իրականացված սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաև 2022 թ․ ներկայացված սուբվենցիոն հայտերն ու այդ ծրագրերի բյուջեն։
Նախարարն ընդգծել է, որ մարզից այս տարի բավական շատ սուբվենցիոն հայտեր են ստացվել, դրանք հիմնականում դրական կարծիքով հետ են վերադարձվել։ Ակնկալվում է, որ առաջիկայում արդեն այդ ծրագրերով աշխատանքները կմեկնարկեն։ Խորհրդակցությանը մասնակից համայնքի ղեկավարները նախարարին են ներկայացրել իրենց համայնքներում առկա խնդիրները, որոնք քննարկվել են, և նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ։