Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շրջայց է կատարել Դիլիջան համայնքում
25.02.2022
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ շրջայց է կատարել Դիլիջան համայնքում։
Նախարարը նախ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի շրջանակներում շենքերի ջերմաարդիականացման գործընթացին, ապա նախարարին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրը։
Մարզպետն ու համայնքի ղեկավարը նախարարին են ներկայացրել նաև Դիլիջան համայնքի ճանապարհների հենապատերի խնդիրը, քննարկվել են դրանց ամրացման հնարավոր տարբերակները։
Նախարարը կանգառ է կատարել նաև Թեղուտ գյուղին հարակից՝ վերանորոգման ենթակա կամրջի մոտ, ծանոթացել կամրջի վերանորոգման ծրագրին։