Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են մարզի դպրոցներում առկա առաջնահերթ խնդիրները

21.02.2022

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենները։ Խորհրդակցությանը քննարկվել են մարզի դպրոցներում առկա առաջնահերթ խնդիրները՝ կապված թե ուսումնական գործընթացի և թե շենքային պայմանների հետ։
  Մարզպետն անդրադարձել է նաև դպրոցներում էլեկտրոնային մատյանների լրացման հարցին, հանձնարարել հետևողական լինել դրանց լրացման գործում։ Դպրոցների տնօրենների ուշադրությունը հրավիրվել է կորոնավիրուսի պատճառով որևէ դպրոցում ընդհատված առկա դասընթացի պատճառով ծրագրերի թերի չմնալու հարցի վրա։ Հանձնարարվել է մեկ անգամ ևս գույքագրել և ներկայացնել դպրոցների շենքային պայմանները՝ առաջնահերթությունը տալով մարզադահլիճների և սանհանգույցների վիճակին։ Հանձնարարվել է նաև հնարավորության դեպքում /եթե կան տնտեսված գումարներ/ կազմել դպրոցի վերանորոգման նախագիծ-նախահաշիվ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10