Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

28.01.2022

    Սիրելի հայրենակիցներ

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ։ Հայկական բանակն այսօր 30 տարեկան է։ Դժվարին ու ծանր է եղել բանակաշինության ճանապարհը: Այդ ճանապարհին բազմաթիվ փորձություններ ու խոչընդոտներ են հաղթահարվել, ծանր կորուստներ եղել, բայց ունեցել ենք նաև փառահեղ հաղթանակներ։
 Սիրելի հայրենակիցներ, Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ ուզում եմ հատուկ շնորհավորել սահմանամերձ մեր մարզի զինվորական ստորաբաժանումներում ծառայող զինվորների ու սպաների տոնը: Փառք ու պատիվ նրանց բոլորին, ովքեր գիշեր ու ցերեկ մեր սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն են պաշտպանում: Փառք ու պատիվ ու նաև՝ երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին  հանուն հայրենիքի։
 Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիս Բանակի օրվա առթիվ՝ քաջառողջություն ու բարձր մարտունակություն եմ մաղթում հայ զինվորին։
  Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ ու հայ զինվոր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10