Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է հիմնադրամի կողմից մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը
25.01.2022
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, հիմնադրամի աշխատակիցներ Արմեն Սիմոնյանին ու Սոս Սուքիասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։ Համատեղ քննարկվել են հիմնադրամի կողմից մարզում իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները։ Մարզպետը ըստ ոլորտների ներկայացրել է եղած խնդիրները, կարևորել պետություն-համայնք-հիմնադրամ համագործակցությունը։ Հանդիպմանը նաև նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա ծրագրերի իրականացման շուրջ։
Հանդիպումից հետո մարզպետի ուղեկցությամբ Փիթեր Աբաջյանն այցելել է Իջևանի թիվ 5 մանկապարտեզ, ծանոթացել մանկապարտեզի առօրյային ու խնդիրներին։