Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցույթի հրավեր

18.01.2022

 «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտարարում է հայոց բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձին նվիրված մշակութային միջոցառման մրցույթ:
Միջոցառումը նախատեսվում է անցկացնել հունվարի 28-ին:
 Այն նպատակ ունի բարձրացնել հայկական բանակի և զինված ուժերի դերը, խթանել հայ երիտասարդի և պատանու ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացը և արժևորել հայ բանակայինի ուրույն դերը հասարակության տարբեր խավերում:
 Մրցույթին կարող են մասնակցել մշակութային գործունեության իրավունք ունեցող ՀԿ-ները: Ծրագրի արժեքը 760 000 դրամ է (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

 Մրցույթին մասնակցելու դիմումը, ծրագիրը և նախահաշիվը ներկայացնել Տավուշի մարզպետարան՝ առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով (Էլ․հասցե՝ tavush@mta.gov.am, tavush.krtutyun@mta.gov.am)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թ. հունվարի 18-ից մինչև 21-ը ներառյալ՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57