Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

12.01.2022

  2022 թվականի փետրվարի 28-ին և մարտի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբերով՝
  1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թ․թ. ծնված) կանայք, 18-ից 40 տարեկան (1982-2004 թ․թ. ծնված) տղամարդիկ,
  2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք, 41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:

  Մրցաշարի մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով:

Մինչև 2022 թվականի հունվարի 25-ը կանցկացվի մրցումների համայնքային փուլը, որի հաղթողները կմասնակցեն մարզային փուլի մրցումներին, որը կանցկացվի մինչև փետրվարի 10-ը։։ Մարզային փուլի հաղթողներն էլ դուրս կգան արդեն եզրափակիչ։

   Մրցաշարին չեն կարող մասնակցել.

- այն մարզիկները, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում մասնակցել են սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին,
- բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերի մասնակիցները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 09:32:09