Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
07.01.2022
2022 թվականի հունվարի 10-ին, ժամը 17։00-ին, հրավիրվում է Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով․
1․ «ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին։
2․ Իջևան համայնքի տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին։
3․ Իջևան համայնքի տարածքում 2022 թվականին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը հաստատելու մասին։
4․ ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելո մասին։
5․ Իջևանի համայնքապետարանի ենթակա բյուջետային հիմնարկների ու ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակների և պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին;
6․ Իջևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին։
7․ Տավուշի մարզի Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Երևանյան փողոց թիվ 55/9 հասցեում գտնվող 363,0 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
8․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի սեփականություն հանդիսացող 0,3 հա մակերեսով մեկ միավոր հողամասի իրավական կարգավիճակի մասին։
9․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 24/50 հասցեում գտնվող 19,8 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին։
10․ Տավուշի մարզի Իջևան համայնքի Վազաշեն բնակավայրի սեփականություն հանդիսացող 5,924 հա մակերեսով հողամասի նկատմամբ սերվիտուտի պայմանագիր կնքելու մասին։
11․ Այլ հարցեր։