Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ Իջևանում բացվել է «Ռուսական կենտրոն»
28.12.2021
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է հինգերորդ կրթամշակութային «Ռուսական կենտրոնը»։ Կրթական կենտրոնը բացվել է Իջևանի քաղաքապետարանի օժանդակությամբ և «Յունիբանկ»-ի ֆինանսական աջակցությամբ։
Կենտրոնի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, «Յունիբանկ»-ի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ։
-----------------------------
Կրթական կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ:
Նշենք, որ Իջևանում արդեն մեկնարկել են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի երեխաների համար ռուսերենի անվճար դասընթացները, որի ավարտին մասնակիցները կստանան սերտիֆիկատներ։