Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

28.12.2021

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։

Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի N 1 և N 2 տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ գնդապետ Կամո Հարությունյանը և փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը ներկայացրել են հաշվետվություն 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի վերաբերյալ։

Այնուհետև քննարկվել են զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։ Նիստին անդրադարձ է եղել նաև այլ ընթացիկ հարցերի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10