Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի տոնի կապակցությամբ
20.12.2021
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դեկտեմբերի 20-ին նշում են իրենց մասնագիտական տոնը: Շնորհավորում եմ Ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից մեկն է, որը տարիներ ի վեր պատվով և մեծ հաջողությամբ իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և մաղթում եմ աշխատանքային հետագա հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության անվտանգության:
Շնորհակալություն բոլորիդ ձեր հայրենանվեր աշխատանքի համար: