Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի (EU-GAIA) շրջանակներում տեղի է ունեցել Տավուշի, Շիրակի եւ Լոռու մարզերի 3 աշխատանքային խմբերի միջմարզային համատեղ երկօրյա աշխատաժողովը

16.12.2021

2021թ․ դեկտեմբերի 16-17-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» ծրագրի (EU-GAIA) շրջանակներում տեղի է ունեցել Տավուշի, Շիրակի եւ Լոռու մարզերի 3 աշխատանքային խմբերի միջմարզային համատեղ երկօրյա աշխատաժողովը: Աշխատաժողովին մասնակցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ:

Հանդիպան նպատակն էր ներկայացնել, քննարկել և վավերացնել «AM Partners» ընկերության և մասնակիցների կողմից մշակված «Մարզային գյուղատնտեսական նոր ռազմավարության» առաջին և երկրորդ հատվածները։
-----------------------------
Հիշեցնենք, որ «EU-GAIA»-ն Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենամեծ գյուղատնտեսական աջակցության ծրագիրն է Հայաստանում, որը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Տավուշում, Շիրակում և Լոռիում ընդհանուր ու համաչափ ներառական աճի իրականացմանը նպաստելը՝ խթանելով կանաչ գյուղատնտեսության սկզբունքները և ավելացնելով տեղական արտադրանքի հավելյալ արժեքը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10