Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը

15.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև համայնքապետարաններից ներկայացուցիչներ:

Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման միջոցառումները և ծրագրերը, այդ թվում նաև ՀՀ Կառավարության 2021թ. մարտի 18-ի «Զինվորական ծառայության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 369-Լ որոշումը:

Բացման խոսքում Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը ներկայացրել է վերը նշված ծրագրերը և դրանց իրականացման համար կարեւորել է մարզպետարանի, համայնքապետարանների և ՀԿ-ների մասնակցությունը:

Այնուհետեւ Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար Նարինե Ճաղարյանը մանրամասն ներկայացրել է որոշմամբ հաստատված միջոցառումները և դրանց իրականացման ուղղությունները:

Քննարկման վերջում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10