Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

07.12.2021

  Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 7-ը դարձել է մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը, որ հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ, խլեց հազարավոր մարդկանց կյանքեր, պատճառեց անասելի ավերածություններ, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան անօթևան։
 Մեծ էր կորստյան ցավը, սակայն հայ ժողովուրդը իր միասնականությամբ, ամուր կամքով ու հավատով կարողացավ հաղթահարել սարսափելի երկրաշարժի հետևանքները։ Աղետի օրերին հայ ժողովրդի հետ էր ամբողջ աշխարհը։
 Այսօր էլ, ոգեկոչելով երկրաշարժի զոհերի հիշատակը, մաղթում եմ բոլորիս ուժեղ կամք, համբերություն և հավատ վաղվա օրվա հանդեպ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10