Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի է ունեցել քայլերթ

07.12.2021

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ, տեղի է ունեցել քայլերթ՝ դեպի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետարանի աշխատակիցները, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, քաղաքապետարանի աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Օրվա խորհրդին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում անդրադարձել է մարզպետ Հայկ Ղալումյանը՝ նշելով հետևյալը․
«Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 7-ը դարձել է մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը, որ հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ, խլեց հազարավոր մարդկանց կյանքեր, պատճառեց անասելի ավերածություններ, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան անօթևան։
Մեծ էր կորստյան ցավը, սակայն հայ ժողովուրդը իր միասնականությամբ, ամուր կամքով ու հավատով կարողացավ հաղթահարել սարսափելի երկրաշարժի հետևանքները։ Աղետի օրերին հայ ժողովրդի հետ էր ամբողջ աշխարհը։
Այսօր էլ, ոգեկոչելով երկրաշարժի զոհերի հիշատակը, մաղթում եմ բոլորիս ուժեղ կամք, համբերություն և հավատ վաղվա օրվա հանդեպ»։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10