Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

03.12.2021

 Սիրելի հայրենակիցներ, այսօր ամբողջ աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը։ 1992 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամների միջազգային օր: Հայաստանը հաշմանդամների իրավունքների կոնվենցիային միացավ 2006 թվականի դեկտեմբերին:
 Հաշմանդամների միջազգային օրը ևս մի առիթ է հանրության ուշադրությունը հրավիրելու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց խնդիրներին։ Հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու նրանց համար մատչելի պայմանների ապահովումը մեր երկրի սոցիալական քաղաքականության առանցքային հարցերից է։ Սոցիալական ցանկացած ներդրում խոցելի այս խավին ժամանակակից հասարակությանն ինտեգրելու, նրանց արժանապատիվ կրթությամբ ու աշխատանքով ապահովելու ճանապարհին յուրաքանչյուրիս համար պետք է լինի առաջնային: Միայն մատչելի միջավայրն ու իրավունքների իրացման հնարավորությունները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձն իրեն հասարակության լիարժեք անդամ զգա։
  Խաղաղություն, առողջություն ու լավատեսություն եմ մաղթում բոլորիս։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10