Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

25.11.2021

Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը և մարզում իրականացվող 2021թ. սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Քննարկվել են նաև այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք կիրականացվեն 2022 թվականին:

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են մարզում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50