Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են հարմարվողականության միջոցառումների նախնական ցանկի արդյունքները
15.11.2021
«Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ-ն Տավուշի մարզում իրականացնում է կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության պլանների /ՄՊՀ/ մշակման աշխատանքներ։ Աշխատանքները պետք է ավարտվեն ս/թ նոյեմբերի վերջին։ Ներկայումս ավարտվել է համայնքների և առանձին ոլորտների խոցելիության գնահատումը, որի հիման վրա պետք է կազմվի հարմարվողականության ծրագիրը։ Կազմվել է նաև հարմարվողականության միջոցառումների նախնական ցանկը, որի արդյունքները քննարկվել են Տավուշի մարզպետարանում։ Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, համայնքների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը ներկայացվել են Տավուշի մարզի կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերն ու խոցելիության ցուցանիշները, կատարվել է խոցելիության գնահատում և վերլուծություն։