Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ձեզ բացակա չենք դնի
07.11.2021
Նոյեմբերի 7-ին Աճարկուտ համայնքում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի կիսանդրին:
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Արթուր Ճաղարյանը, Դավիթ Շահնազարյանի ծնողները, այլ պաշտոնատար անձինք, մարզի համայնքապետեր և գյուղի բնակիչներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Դավիթ Շահնազարյանի կյանքն ու մարտական ուղին:
-------------------------------------------
Դավիթ Շահնազարյանը ծնվել է 2000թ. Աճարկուտ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո 2019-ի ամռանը զորակոչվել է բանակ: 6 ամիս վերապատրաստվելուց հետո Հոկտեմբերյանից, որպես սերժանտ, ուղևորվել է Հադրութ:
Նա մեծ նպատակներ ուներ, գործարար էր ուզում դառնալ, հայրենի Աճարկուտը շենացնել: Արցախցի զինընկերներից մեկին էլ խոստացել էր՝ իրենց գյուղ է տանելու ու իրար հետ գործ են «դնելու»:
Արցախյան 44-օրյա պատերազմում եղել է բոլոր թեժ կետերում, հաղթահարել բոլոր մարտերը, հետախուզական աշխատանքներ տանելով՝ ընկել է հրադադարից ժամեր առաջ՝ Շուշիի մատույցներում:
Հավերժ փառք Հայրենիքի խաղաղության համար ընկած մեր բոլոր հերոսներին.......