Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կազմակերպված գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

04.11.2021

Նոյեմբերի 2-ին մարզի բուժհիմնարկների տնօրենների հետ տեղի է ունեցել Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից կազմակերպված գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Covid-19-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների, բուժանձնակազմի և չափահաս բնակչության պատվաստվածության կատարողականի, «Armed» համակարգում պատվաստումների ներանցման հետ կապված խնդիրները:
Խորհրդակցությանը մեթոդական ցուցումներով հանդես է եկել ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Տավուշ» մասնաճյուղի էպիդեմիոլոգ Գ. Մարտիրոսյանը: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը:

Նշենք, որ նոյեմբերի 2-ի դրությամբ առաջին պատվաստում են ստացել 18625 անձ, երկրորդ պատվաստում՝ 8451 անձ: Առողջապահության ոլորտի աշխատակիցների 85%-ը պատվաստված է Covid-19-ի դեմ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10