Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արժանացել է «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանի

02.11.2021

   Հոկտեմբերի 27-29-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների 6-րդ համագումարը։ «ԱՊՀ կրթական տարածքը՝ որպես նրա կայուն զարգացման ռազմավարական ռեսուրս» խորագրով համագումարին մասնակցել են պետական գերատեսչությունների, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ ու մանկավարժներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Համագումարի շրջանակում ԱՊՀ անդամ երկրների լավագույն ուսուցիչներին ու մանկավարժներին շնորհվել է «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշան: ՀՀ-ից կրծքանշանի են արժանացել Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը, ով Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցել է համագումարին, Հրազդանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանը և Վանաձորի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատալյա Նալբանդյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:00:40