Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում իրականացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը Հովք բնակավայրում սողանքի ակտիվացման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

29.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Տավուշի մարզում իրականացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը Հովք բնակավայրում սողանքի ակտիվացման դեպքում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են արտակարգ իրավիճակներում պատասխանատու բոլոր կառույցների պատասխանատուները։

Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին.
1. Կատարելագործել ղեկավար մարմինների տեսական և գործնական ունակությունները սողանքի ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ.
2. Կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները և փոխհամագործակցության կազմակերպումը՝ համատեղ փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ.
3. Ստուգել «Արտակարգ իրավիճակներում ՀՀ Տավուշի մարզի բնակչության պաշտպանության պլան»-ի իրատեսությունը.

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պատասխանատուները ներկայացրել են ուսումնավարժության պլանն ու դրանով նախատեսված հետագա գործողությունների ու միջոցառումների ընթացքը։ Այնուհետև պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել զեկույցներով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:00:40