Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 23-24-ը Դիլիջան համայնքի Հովք գյուղում բացված Ուսուցման կանաչ կենտրոնում առաջին անգամ անց է կացվել «Դդմի Տոնը»
25.10.2021
Հոկտեմբերի 23-24-ը Դիլիջան համայնքի Հովք գյուղում բացված Ուսուցման կանաչ կենտրոնում առաջին անգամ անց է կացվել «Դդմի Տոնը»:
Փառատոնին ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի աշխատակիցներ:
Փառատոնի ընթացքում ներկայացվել են ֆերմերների, գործարարների, ձեռներեցների ցուցադրած և վաճառքի աշխատանքները, եղել են ավանդական ուտեստներ: Միջոցառումն ուղեկցվել է երգ ու պարով:
Դդմի փառատոնի միջոցով Կանաչ կենտրոնը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: