Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԻՄ ըտրությունների արդյունքները Դիլիջան համայքնում

20.10.2021

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 9 համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Դիլիջանում ՏԻՄ ընտրություններում հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, թեկնածուն՝ Դավիթ Սարգսյանը ստացել է ընտրողների 57% ձայները։

Դավիթ Սարգսյանը ծնվել է 1984 թվականի մայիսի 26-ին, Դիլիջան քաղաքում: 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2001-2006 թթ. ընդունվել և ավարտել է Դիլիջանի պետական քոլեջը, ստացել տնտեսագետի և հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում: Հեռակա կարգով ընդունվել է Եվրոպական համալսարանի տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետը:
Զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ:
2016թ. ընտրվել է Դիլիջան համայնքի ավագանու անդամ:

Հիշեցնենք որ ԿԸՀ-ի որոշմամբ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59