Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանի հետ
14.10.2021
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Էդիլ Հովնանյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև մոտ ապագայում իրականացվելիք ծրագրերը:
Քննարկվել են նաև Տավուշի մարզում հնարավոր համագործակցության ուղղությունները և զարգացման հնարավորությունները:
------------------------------------
Հիշեցնենք, որ «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամն Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում իրականացնում է ոռոգման համակարգերի վերականգնման, կառուցապատման աշխատանքներ: