Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի իրազեկման հանդիպումը

07.10.2021

Հոկտեմբերի 6-ին Տավուշի մարզի համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի իրազեկման հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի նպատակը և հայտադիմումներ ընդունելու կարգը:

Ծրագրի նպատակն է աջակցել միգրատներին և նրանց ընտանիքների անդամներին, ստեղծել կամ զարգացնել իրենց բիզնեսը: Բոլոր դիմորդները անցնելու են բիզնես դասընթացներ, որոնք մշակվելու են Իրիս բիզնես ինկուբատորի կողմից՝ հաշվի առնելով անհատական կարիքները:

Ծրագրի միջոցով դուք կարող եք ստանալ 2.000 եվրոյից մինչև 10.000 եվրո դրամաշնորհ ձեր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով, ինչպես նաև ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ ձեր բիզնեսը գրագետ և ճիշտ կառավարելու համար:

  • Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://cutt.ly/hELGL0I
  • Ծրագրին կարող եք դիմել առցանց՝ հետեւելով https://forms.gle/WYL23bemsbvA9SVS8 հղմանը կամ սկանավորելով տեղեկատվական թերթիկում զետեղված QR կոդը:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10