Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ
05.10.2021
Սիրելի' ուսուցիչներ,
Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Անգնահատելի է ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու ազգապահպանման գործում։ Հայ մարդը բոլոր ժամանակներում էլ առանձնահատուկ պատկառանքով ու հարգանքով է վերաբերվել ուսուցչի մասնագիտությանը։
Գաղտնիք չէ, որ այսօր, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, որոշակի դժվարություններ են առաջացել ուսուցման գործընթացում, սակայն այս պայմաններում էլ ուսուցիչը պատվով ու պատասխանատվությամբ է կատարում իր առաքելությունն ու իրեն վստահված աշխատանքը։
Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ձեր շնորհակալ աշխատանքում։ Իմ առանձնակի շնորհավորանքներն եմ հղում նաև արդեն վաստակած հանգստի անցած մեր ուսուցիչներին: Շնորհակալություն բոլորիդ ձեր հայրենանվեր աշխատանքի ու վաստակի համար։