Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Վալերիա Կոդոլովային
05.10.2021
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է Եվրասիական Երիտասարդական Ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովային, ով «Երիտասարդության Հայ-ռուսական Միություն» հասարակական երիտասարդական միավորման հրավերով աշխատանքային 2-օրյա այցով ժամանել է ՀՀ՝ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող և 2022 թվականին նախատեսվող ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների Առաջին միջտարածաշրջանային երիտասարդական համաժողովի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով:
Եվրասիական Երիտասարդական Ասամբլեայի ղեկավար Վալերիա Կոդոլովան Տավուշի մարզ էր այցելել Հայաստանում Եվրասիական Երիտասարդական Ասամբլեայի ներկայացուցչության ղեկավար, Երիտասարդության Հայ-ռուսական Միության համանախագահ ՌաֆայելՊողոսյանի և Երիտասարդության Հայ-ռուսական Միության նախագահի խորհրդական Գոռ Մարտիրոսյանի ուղեկցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսին Տյումենում կայացած «Հաջողակ Ձեռներեցների հավաք» միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները: Կողմերը կարևորել են հայ-ռուսական երիտասարդական միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը՝ որպես երկու երկրների տարածաշրջանների երիտասարդության և երիտասարդական կազմակերպությունների միջև հաղորդակցության և համատեղ նախագծերի նախանշման ու փորձի փոխանակման արդյունավետ հարթակ: Այնուհետև հյուրերն այցելել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, շրջայց են կատարել Ռուսական կենտրոնում:
-----------------------------------------------------
Հայկական պատվիրակությունը՝ ի դեմս Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի և Երիտասարդության Հայ-ռուսական Միության ներկայացուցիչների, Տյումեն էր մեկնել ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալության հրավերով:
Նշենք, որ 2015 թվականից թվականից հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների շրջանակներում Երիտասարդության Հայ-ռուսական Միության համակարգող խմբի նախաձեռնությամբ հայկական կողմից ու ՀՀ և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող համատեղ աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) առաջարկությամբ անցկացվում են հայ-ռուսական երիտասարդական միջտարածաշրջանային համաժողովները և երիտասարդական հարթակները: