Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի մարզադպրոցում տեղի է ունեցել «Ազատ ոճ» ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն

29.09.2021

Իջևանի մարզադպրոցում տեղի է ունեցել «Ազատ ոճ» ըմբշամարտի դեռահասների բաց առաջնություն` նվիրված ՀՀ բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գառնիկ Շահնազարյանի 60-ամյակին:
-------------------------
Մրցաշարին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Ազատ ոճ» ըմբշամարտի դեռահասների բաց առաջնությանը մասնակցել են մոտ 170 մարզիկներ՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Առաջնության տարբեր քաշային կարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են հուշամեդալներով:
Մրցաշարը կազմակերպել էին Գառնիկ Շահնազարյանի ընկերները և նախկին սաները:
Առաջնությանն աջակցել է Իջևանի համայնքապետարանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 16:00:40