Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերի 25-ին Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել «Արվեստների և արհեստների» համահայկական ավանդական 9-րդ փառատոնը
25.09.2021
Սեպտեմբերի 25-ին Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել
«Արվեստների և արհեստների» համահայկական ավանդական 9-րդ փառատոնը։
---------------------
Փառատոնի շրջանակներում Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Արցախի Հանրապետությունը ցուցադրել են գորգարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ստեղծագործություններ։
Փառատոնի ընթացքում տարբեր մարզերից տեղացիներ իրենց տաղավարներում ներկայացրել են տեղական ազգային խոհանոցը և բարիքները։
Միջոցառումն ուղեկցվել է համերգային բազմաժանր ծրագրով։