Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեպտեմբերի 18-19-ին տեղի է ունեցել «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»
24.09.2021
Սեպտեմբերի 18-19-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը», որի հիմնական նպատակն է նպաստել գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը Հայաստանում:
Փառատոնին մասնակցել է նաև Տավուշի մարզը: Տավուշի մարզի տաղավարում ներկայացվել են տարածաշրջանին հատուկ գինեգործության, փայտի փորագրության, արտադրվող գյուղմթերքների նմուշներ:
Հիշեցնենք, որ «Կանաչ արահետ» ՀԿ-ն յոթ տարի անընդմեջ սեպտեմբերի կեսերին կազմակերպել և իրականացրել է «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը»: