Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ
22.09.2021
Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Անկախությունը գերագույն արժեք է, որի մասին հայ ժողովուրդը երազել է դարեր շարունակ և որը իրողություն դարձավ, երբ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը միակամ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Հեշտ չի եղել անկախության հասնելու ճանապարհը: Այդ ճանապարհին եղել են շրջափակում ու պատերազմ, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամ, մութ ու ցուրտ տարիներ, բայց այդ ամենը մենք կարողացել ենք հաղթահարել մեր ժողովրդի անկոտրում կամքով ու տոկունությամբ, միասնականությամբ ու հավատով: Հավերժ փառք ու պատիվ մեր այն հայրենակիցներին, ովքեր իրեց կյանքի գնով պաշտպանեցին մեր անկախությունը:
Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր երկրի սահմանն այսօր պահող զինվորի տոնը, ում շնորհիվ կարողանում ենք խաղաղ աշխատել, արարել ու շենացնել մեր երկիրը:
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ խաղաղություն, բարօրություն ու ամենայն բարիք եմ մաղթում բոլորիս։