Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին

14.09.2021

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, Իջևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը և մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ:

Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզն իր զարգացման ուղղություններով ու հնարավորություններով։ Հայկ Ղալումյանը կարևորել է գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցության զարգացումը։

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա Նիդերլանդների Թագավորությանը՝ աջակցելու մարզի զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում հնարավոր ծրագրերին ու նախագծերին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-27 09:29:43