Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր
13.09.2021
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով Բաղանիս, Կոթի և Բերդավան գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքներին։
Մարզպետը Բերդավանում ծանոթացել է նաև բերդավանցի զոհված տղաներին նվիրված հուշահամալիրի կառուցուման աշխատանքներին:
---------------------------------------------
- Կառավարության կողմից 2021թ. համայնքներին տրամադրվող սուբվենցիոն ծրագրով և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ Բաղանիսում շարունակվում են մոտ 400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքները:
- Սուբվենցիոն ծրագրով Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի:
- Ասֆալտապատվում է Բերդավանի 180 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ ներհամայնքային փողոցը: