Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Սարիգյուղ համայնքում տեղի է ունեցել հուշաքարերի բացման արարողություն
11.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Սարիգյուղ համայնքում տեղի է ունեցել Հայրենական մեծ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներում զոհված սարիգյուղցիների հիշատակին նվիրված հուշաքարերի բացման արարողությունը: Հուշաքարերը տեղադրվել են համայնքի բնակիչ Գագիկ Հախվերդյանի նախաձեռնությամբ՝ հայրենիքի համար զոհված մարտիկների հուշարձանի տարածքում:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ծնողներ, ընկերներ:
Ներկաները խոնարհվել և ծաղիկներ են դրել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած մարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարերի մոտ: Այնուհետև տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված արցախյան պատերազմում հերոսաբար զոհված ազատամարտիկների հիշատակին: