Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է հանձնաժողովի հերթական նիստը
09.09.2021
Այսօր կայացել է Տավուշի մարզի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման, պատվաստումային գործընթացի և դրա հանրային իրազեկման աշխատանքների լիարժեք կազմակերպման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Նիստին քննարկվել են իրականացվող պատվաստումների ընթացքը, պլանավորման, հաշվետվությունների ներկայացման, իրազեկման և մարզի բոլոր կազմակերպությունների աշխատակիցներին պատվաստումների պլանում ընդգրկելու հարցերը։


