Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում մեծ ծավալով շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները
07.09.2021
Աճարկուտ համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհի
7 կմ երկարությամբ հատվածն արդեն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Աճարկուտ համայնք, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին:
Տավուշի մարզում գտնվող զբոսաշրջային նշանակություն ունեցող այս ճանապարհը երբեք վերանորոգված չի եղել, այս ծավալի աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ։